O Canada!
Our home and native land!
True patriot love in all thy sons command.

With glowing hearts we see thee rise,
The True North strong and free!

From far and wide,
O Canada, we stand on guard for thee.

God keep our land glorious and free!
O Canada, we stand on guard for thee.
O Canada, we stand on guard for thee.

Մեր Հայրենիք
Մեր Հայրենիք, ազատ, անկախ,
Որ ապրել է դարէ դար,
Իր որդիքը արդ կանչում են
Ազատ, անկախ Հայաստան:

Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի:

Սահակ Մեսրոպեան Քայլերգ
Միշտ սովորենք, միշտ աշխատենք,
Գերազանցիկ լինենք ուսման.
Լաւը սիրենք, վատը ատենք,
Զինուոր դառնանք ճշմարտութեան։

Զարկիր թմբուկ, հնչիր շեփոր,
Գնանք դէպի լեռներն ի վեր,
Սահակ Մեսրոպեան կամքով հզօր
Միշտ անսասան, միշտ անվեհեր։

Մեր Ուխտը
Մենք մեզ ոչ մէկից չենք գերադասում,
Բայց մե՜զ էլ գիտենք մեզ հայ են ասում։
Եւ ինչու պիտի չհպարտանաք
Կա՜նք։ Պիտի լինենք, ու դեռ շատանա՜նք։

Քեզ Մասիսն եմ կտակում որ դու պահես յաւիտեան,
Որպէս լեզուն մեր հայոց, որպէս սիւնը քո հօր տան։
Մենք հա՛յ ենք, հայերէն լեզուով։ Մենք հա՛յ ենք, հայերէն լեզուով։
Մենք հա՛յ ենք եւ հա՛յ պիտի մնանք հայերէ՛ն լեզուով։

Աղօթք Յաջողութեան
Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա՛
Ի մեզ Տէր։

Զգործս ձեռաց մերոց յաջողիա՛
Ի մեզ Տէր։

Տէրունական Աղօթք
Հայր մեր որ յերկինս ես,
Սուրբ եղիցի անուն քո,
Եկեսցէ արքայութիւն քո,
Եղիցին կամք քո որպէս յերկինս եւ յերկրի։
Զհաց մեր հանապազորդ՝
Տո՛ւր մեզ այսօր։
Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր,
Որպէս եւ մենք թողումք մերոց պարտապանաց։
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,
Այլ փրկեա զմեզ ի չարէն։
Զի քո է արքայութիւն եւ զօրութիւն
Եւ փառք յաւիտեանս։

Աղօթք ճաշէ առաջ
Ճաշակեցուք խաղաղութեամբ զկերակուրս, որ պատրաստեալ է մեզի Տեառնէ։
Օրհնեալ է Տէր ի պարգեւս իւր։