ԿԱՆՔ ՈՒ ԿԼԻՆԵՆՔ
Երժշտ. Արա Գևորգյանի
Խոսք Լևոն Բլբուլյանի

Մեր դեմ շատ են ելել վայրի հողմեր,
Երկինքն են մեր պատել սև-մութ ամպեր,
Տեսել ենք մեր ճամփին, դավ ու զրկանք,
Ցավ ու արցունք, կորուստ, հազար փորձանք:

Բայց ելել ենք վեր
Անկման խոր վիհերից,
Եվ ուժ ենք մենք առել
Անպարտ մեր լեռներից:
Ու հայոց ոգին
Չի պարտվել երբեք,
Երկնքի տակ այս հին
Կանք ու կլինենք:

Ոսոխն անգութ ծարավ հայի արյան, ( ամեն ուր)
Կարմիր ներկեց հողը մեր նաիրյան ( ամեն ուր)
Մահը պարզած արնոտ թևերը իր, ( ամեն ուր)
Շուրջը փռեց ավեր, սուգ ու մոխիր:

Եվ ուզում էին
Ջնջել մեզ հիմնովին,
Ուզում էին հատել
Հայոց արմատը հին:
Բայց հայի ոգին
Չի պարտվել երբեք,
Աշխարհում մենք կրկին
Կա՛նք ու կլինե՛նք:

( Կլինենք, Հայ ենք մենք)

3. Պահեց հայը իր մեծ երազը վառ,
Հոգում արթուն իր սուրբ հավատն անմար, ( հիշում ենք)
Ցավի միջից ելանք՝ վերածնված, ( հիշում ենք)
Լացին՝ ծիծաղ, վշտին ժպիտ խառնած:
Ու քայլում ենք դեռ
Հույսով վառ գալիքի,
Մեր դեմ նոր ճամփաներ,
Միայն նոր վերելքի
Պիտի հիշեցնենք
Ասքյարին գազան՝
Միշտ վառ է ջահը մեր,
Մեր երթն՝ անվախճան:

Ու հայոց ոգին
Չի պարտվի երբեք,
Երկնի տակ այս հին
Կանք ու կլինենք:
Կլինե՜նք: